-
29.07.2018|
01:41
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի խախտել երկրի նախագահների անձեռնմխելիության սահմանադրական դրույթը` գտնում են իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը, մանրամասնելով՝ 2008-ին Սահմանադրությունը նախագահին թույլ տալիս էր արտակարգ դրություն մտցնել, սակայն նույն հոդվածում նշված էր նաև, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այդ մասին օրենք 2008-ի մարտին չկար, ընդունվել է միայն 2012-ին:
-
29.07.2018|
01:36
Երեկ գիշեր կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններն ու նրա գրասենյակի ղեկավարն այսօր ասուլիսում հայտարարեցին՝ կալանավորումն ապօրինի է, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի։ Թե ում կողմից՝ նրանք այդպես էլ չհստակեցրին:
-
28.07.2018|
13:42
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել հանրահավաք անելու ծրագրից:
-
28.07.2018|
13:38
Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է խմել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սևանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:
-
28.07.2018|
13:31
Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկա գտնվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսին։
-
28.07.2018|
13:30
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանները կբողոքարկեն` դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց նրա փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:
-
28.07.2018|
13:28
1988 մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների հարազատները հույս ունեն, որ արյունալի հետընտրական իրադարձություններից 10 տարի անց արդարությունը կվերականգնվի, և կազատազրկվեն բոլոր մեղավորները։
-
28.07.2018|
13:27
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել` ասել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
-
28.07.2018|
11:38
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «պատմական պահ» է որակում Մարտի 1-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու իրավապահների որոշումը:
-
27.07.2018|
23:29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Քիչ առաջ դատարանը բավարարեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը: